Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայն Կենտրոնական բանկի, ռուսական շուկայից մայիսին ստացվել է գրեթե 84 մլն դոլար, որ կազմում է ընդհանուր մուտքերի 54 տոկոսը. «Հայոց աշխարհ»

Հուլիս 04,2017 12:34

Նախորդ երկու տարվա անկումից հետո արտաքին հատվածից Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտների հոսքերն աստիճանաբար վերականգնվում են։ Նմանատիպ միտում է գրանցվել ընթացիկ տարվա գրեթե բոլոր ամիսներին։

Սակայն դա ուղեկցվել է փոփոխական դրսեւորումներով։ Առանձին ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումները կտրուկ ակտիվացել են։

Նման երեւույթ դիտարկվեց անցած տարվա դեկտեմբերին, ապա նաեւ՝ այս տարվա մարտին։ Մայիսին եւս բանկային համակարգի միջոցով Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտները կտրուկ ավելացել են։ Ապրիլի համեմատ ֆիզիկական անձինք միայն բանկային համակարգի միջոցով 45,6 մլն դոլարով (շուրջ 42 տոկոսով) ավելի շատ գումար են ուղարկել Հայաստան։

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, մայիսին արտաքին հատվածից մուտք է եղել գրեթե 155 մլն դոլար։ Այն գերազանցել է թե՛ 2016թ., թե՛ 2015թ. նույն ամսվա ցուցանիշը։

2016թ. մայիսի համեմատ տրանսֆերտների հոսքը ավելացել է 45,4 մլն դոլարով։ Աճը գերազանցում է 41 տոկոսը։ Թեեւ ֆիզիկական անձանց փոխանցումներն ավելացել էին նաեւ ապրիլին, այնուհանդերձ տարբերությունը շատ ավելի փոքր էր (հասնում է ընդամենը 4,8 մլն դոլարի)։

Նախորդ ամսվա համեմատ գրեթե 20 մլն դոլարով ավել մուտք է եղել Ռուսաստանից։ Հոսքերը շուրջ 16,7 միլիոնով գերազանցել են նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Համաձայն Կենտրոնական բանկի, ռուսական շուկայից մայիսին ստացվել է գրեթե 84 մլն դոլար, որ կազմում է ընդհանուր մուտքերի 54 տոկոսը։

Ֆիզիկական անձանց փոխանցումների ակտիվացումը Ռուսաստանից կապված է երկու հիմնական գործոնի հետ։ Չնայած տատանողականությանը եւ անկայունությանը, այնուհանդերձ ռուսական արժույթի դիրքերն այս տարի անհամեմատ ամուր են։ Դոլարի նկամամբ ռուբլու գինը մայիսին հիմնականում տատանվում էր 56¬57 նիշի միջակայքում։

Մյուս կողմից՝ Ռուսաստանի տնտեսությունը սկսել է դանդաղորեն վերականգնվել։ Թեկուզ ոչ մեծ, բայց երկու տարվա անկումից հետո տարեսկզբին այն որոշակի աճ է արձանագրել։ Դա նույնպես այս շուկայից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հոսքերի աճի դրական գործոններից մեկն է՝ պայմանավորված հասարակության, այդ թվում՝ այստեղ աշխատող հայաստանյան քաղաքացիների եկամուտների ավելացմամբ։

Մասնավոր փոխանցումները մայիսին ավելացել են նաեւ Միացյալ Նահանգներից։ Սակայն պահպանվել է բարձր արտահոսքը։ Ստացված 16,2 մլն դոլարի դիմաց արտահոսքը հասնում է 12,7 միլիոնի։ Այլ կերպ ասած, Միացյալ Նահանգների հետ տրանսֆերտների շուկայում առկա դրական հաշվեկշիռը եղել է ընդամենը 3,5 մլն դոլար։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31