Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանը պնդում է, որ Սեւանից լրացուցիչ ջրառը հանցագործություն է

Հուլիս 04,2017 12:07

Բնապահպան Լեւոն Գալստյանն (լուսանկարում) ահազանգում է՝ ՀՀ կառավարությունը թույլատրել է ոչնչացնել մեր քաղցրահամ ջրերի գլխավոր ավազանը.

«Որը ոռոգում էր ու խմելու ջրով ապահովում Արարատյան դաշտի բնակիչներին, դրա արդյունքում երեսունից երեսունհինգ համայնք զրկվել է ոռոգման ջրից»:

Ըստ նրա, Սեւանից լրացուցիչ ջրառի նախագիծը հանցագործություն է. «Երբ մարդը հանցագործություն է թույլ տալիս, պետք է պատասխանատվություն կրի, այս մարդիկ ոչնչացրել են Սեւանից հետո երկրորդ մեծ ջրային ավազանը, ու ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Հիմա աչք են դրել Սեւանի վրա, վարչապետը երեք ամիս առաջ հանձնարարական է տվել, որ Սեւանում մեկ միլիարդ խ/մ ջուր է հավաքվում ու դա պետք է տնտեսապես ճիշտ օգտագործման մեխանիզմ մշակել, չգիտեմ՝ ով է վարչապետին այդպիսի խորհուրդ տվել, բայց այդ մարդը հանցագործ է, ու եթե այդ ծրագիրն իրականացվի, դա կլինի հանցագործություն»:

«Հայաստանի անտառ» հ/կ ղեկավար Նազելի Վարդանյանն էլ հավելեց, որ այդ նախագծին դեմ են քվեարկել միայն «Ելքն» ու ՀՅԴ-ն:

«Զարմանալի է, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկեց, չնայած հանձնաժողովի անդամներից մեկը Ծովագյուղից էր ու ամեն ինչ ասաց՝ Սեւանը կործանում ենք այդ օրենքի ընդունմամբ, բայց վերջում կողմ քվեարկեց, ինչը ինձ համար անհասկանալի էր: Հանձնաժողովի նախագահն էլ է «Ծառուկյան» դաշինքից, նա էլ ամեն ինչ ասաց՝ այս օրենքը ընդունելի չէ, հիմնավորված չէ, բայց բոլոր դեպքերում, կողմ քվեարկեց»,- ասաց Նազելի Վարդանյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31