Քիչ առաջ «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստի ընդմիջմանը որպես «Հիմնադիր Խորհրդարանի» համակիր ներկայացած Անահիտ Խաչատրյանը հետեւյալ հայտարարությունն արեց՝ փոխանցելով ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը. «Խոսքս ուղղում եմ այն հայտնի եւ անհայտ մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու ժողովրդին եւ տապալելու թրքաբոլշեւիկյան-ենիչերական առկա ռեժիմային համակարգը…Ինչի՞ եք սպասում…սպասում եք ռազմագերիների կացնահարմա՞նը»:
Թե ինչպես է Սեֆիլյանն իր խոսքը փոխանցել, կինն ակնարկեց. «Որքան էլ փորձեն մեզ լռեցնել, միեւնույնն է՝ կան շատ լավ մարդիկ, այդ թվում՝ ոստիկանների մեջ…»:
Անահիտ Խաչատրյանը նշեց, որ Սեֆիլյանի խոսքերը բառացի է փոխանցել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ