Վերահսկիչի հաշվետվության մեջ անթիվ փուչ ու դատարկ դրամաշնորհային եւ վարկային ծրագրեր են նշված, որոնց մասին չենք լսել երբեք։
Մեր ուսումնական հաստատությունները, պարզվում է, ահռելի գումարներ են ստացել փուչ, դատարկ ծրագրերի համար, որոնց անուններն անգամ չենք լսել՝ «բնապահպանական հարցերում մասնագիտական աջակցություն», «ճարտարագիտական խորհրդատվական ծառայություններ», տարատեսակ չափորոշիչների եւ ծրագրերի վերանայման գնահատում, երեխաների զարգացման դինամիկայի եւ դրա վրա ազդող գործոնների հետազոտություն, «նորարարությունների հիմնադրամի հայտերի գնահատում» եւ այլն։
Օրինակ, ծրագրերից մեկը կոչվում է «Նախադպրոցական կրթական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի եւ դրա վրա ազդող գործոնների հետազոտություն»։ Այդ հետազոտությամբ զբաղվել է «Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերությունը՝ 2011 թվականին ստանալով մոտ 10 հազար դոլար։
Արդյունքում կազմակերպությունը ներկայացրել է հետազոտության արդյունքներ, որոնք կապ չեն ունեցել «երեխաների զարգացման դինամիկայի» հետ։ «Հաշվետվությունում ներկայացված գնահատականները կատարված հետազոտության մասին պատկերացում չեն ձեւավորում…, կատարված հետազոտությունն ինքնանպատակ է»,- գրված է ՎՊ հաշվետվության մեջ:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում