Համայնքապետարանների կայքէջերում ժամանակը կանգ է առել։ «Տեղեկատուներ» վերնագրված բաժնում տեղադրված ինֆորմացիայի մի ահռելի մասը հնացած է, դրանցում անգամ մահացած մարդիկ կան ընդգրկված։
Ասենք, Արարատ քաղաքը մինչ օրս ղեկավարում է դեռեւս 2015-ի օգոստոսի 15-ին մահացած Աբրահամ Բաբայանը… Իսկ Արտաշատի քաղաքապետը դեռեւս Գագիկ Մուրադյանն է, ով, փառք Աստծո, ողջ է, բայց վաղուց Արտաշատի քաղաքապետի աթոռին հրաժեշտ է տվել՝ այն զիջելով Արգամ Աբրահամյանին։
Ըստ նույն բաժնի տվյալների՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ոչ թե մարզպետ է, այլ միայն Ալավերդու քաղաքապետ, ինչպես 7 տարի առաջ էր։ Իսկ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը տխրելու բան չունի, նա դեռ քաղաքապետ է
։ Հեռավոր Վարդենիս քաղաքում շարունակում է համայնքի ղեկավար մնալ ՕԵԿ-ական Վարդան Բարսեղյանը, չնայած Վարդենիսում, հավանաբար, շատերն արդեն մոռացել են քաղաքը կարճ ժամանակ ղեկավարած Բարսեղյանի մասին։
Դա դեռ լավ է, պարզվում է՝ Գավառն ընդհանրապես քաղաքապետ չունի։ Իսկ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում դեռեւս Վարուժան Ներսիսյանն է քաղաքապետը, ով երկու անգամ փորձել է զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն պարտվել է ընտրություններում։
Գյումրվա «մարգարիտ» Վարդան Ղուկասյանի պաշտոնի բարձրացումը՝ ԱԺ պատգամավոր ընտրվելը, պարզվում է՝ միֆ է. նա դեռ Գյումրու քաղաքապետն է։ Աբովյանում դեռեւս քաղաքապետ է իր քաղաքական հակառակորդների կողմից ծեծի ենթարկված Կարո Իսրայելյանը։՝
Նաիրա ՎԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում