Հուլիսի 4-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Գրինվիչի ժամանակով 06:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գյումրի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում, Կամո, Մայիսյան, Քեթի, Շիրակ, Ախուրյան, Ջաջուռ, Մարմաշեն, Կապս, Աշոցք համայնքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:
ՀՀ ԱԻՆ