Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, 21-ամյա Կարեն Խաչանովը, որ վերջին շրջանում հաջող մրցելույթների շնորհիվ դարձել է այդ երկրի թիվ 1 ռակետը, հաջող է մեկնարկել «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երրորդում՝ «Ուիմբլդոնյան մրցաշարում»: Հայ թենիսիստը մեկնարկային խաղում հինգ սեթում 7:6, 2:6, 6:3, 1:6, 6:2 հաշվով պայքարից դուրս է թողել իր թիմակից Անդրեյ Կուզնեցովին եւ երկրորդ շրջանում ուժերը չափելու է բրազիլացի Տիագու Մոնտեյրուի հետ:
Խաչանով-Կուզնեցով դիմակայությունը տեւել է 2 ժամ 39 րոպե:
«Ուիմբլդոնյան մրցաշարի» ընդհանուր մրցանակային ֆոնդը 31 մլն 600 հազար ֆունտ ստերլինգ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tenisite-ի