Ես սիրում եմ իմ մասնագիտությունը բազմաթիվ պատճառներով, այդ թվում` այն պատճառով, որ հնարավորություն ունեմ մարդկանց կարծիքը հարցնելու: Առավել հետաքրքիր է, երբ այդ կարծիքը լսելուց որեւէ նոր բան ես իմանում: Դե, հայաստանյան քաղաքական գործիչների հետ հարցազրույցների ժամանակ դա, անկեղծ ասած, հազվադեպ է պատահում, նույնը կարելի է ասել ֆեյսբուքյան եւ կայքային մեկնաբանողների մասին, որոնց հեղինակների քանակը, ցավոք սրտի, սահմանափակ է: (Էլ չեմ խոսում տաքսու վարորդների մասին, երբ նախօրոք գիտես, թե ինչ են նրանք ասելու, ավելի ճիշտ` ինչից են բողոքելու): Եթե խոսքը հայաստանցիների մասին է, ապա հետաքրքիր է զրուցել բժիշկների, դերասանների, երաժիշտների, ինժեներների, ծրագրավորողների եւ այլ մասնագետների հետ, ինչպես նաեւ չքաղաքականացված իրավաբանների եւ տնտեսագետների` բոլոր այն մարդկանց, որոնք ինձ եւ հեռուստադիտողի համար մատչելի լեզվով ներկայացնում են իրենց ոլորտի խնդիրները, գաղտնիքները, նվաճումները:
Իսկ երբ ստացվում է զրուցել արտասահմանցիների հետ, իմանալ նրանց կարծիքը Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրների շուրջ, դա միշտ հետաքրքիր է, որովհետեւ օգնում է ընդլայնել մտահորիզոնը: Այնպես ստացվեց, որ անցած շաբաթ «Շանթի» «Հեռանկարում» Իսրայելից երկու հյուր ունեի` Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը եւ քաղաքագետ Ավիգդոր Էսկինը: Շատ տարբեր լինելով՝ նրանք, հասկանալի է, բարեկամական շեշտադրումներով էին խոսում Հայաստանի եւ Արցախի մասին: Բայց միայն դա չէ, որ նրանց միավորում էր: Ուզում եմ առանձնացնել մի քանի կետ, որոնք կապված են Հայաստանի, հայերի հետ հարաբերություններին: 1/ Նրանք վիրավորական են համարում, երբ մեր հայրենակիցներից ոմանք պնդում են, թե Հայոց ցեղասպանությունը կազմակերպել են հրեաները, 2/ նրանք արդարացի չեն համարում այն կշտամբանքը, թե ինչու է Իսրայելը զենք վաճառում Ադրբեջանին` հիշեցնելով, որ նույնը` շատ ավելի մեծ ծավալով, անում է մեր «դաշնակից» Ռուսաստանը, 3/ նրանք նորմալ են համարում, որ մենք սերտ, բարեկամական հարաբերություններ ունենք իրենց թշնամի Իրանի հետ, եւ չեն կարծում, որ դա հայ-իսրայելական հարաբերությունների համար անհաղթահարելի խոչընդոտ է, 4/ նրանք Իսրայելի ամենամեծ նվաճումն են համարում այն, որ այդ պետությունը կարողացել է կազմակերպել հրեաների հայրենադարձությունը եւ ստեղծել ազգային համախմբման մեխանիզմներ:
Ահա, շատ հակիրճ այն կարծիքներն ու տեղեկությունները, որոնք ես ստացել եմ իմ հյուրերից եւ փոխանցում եմ ձեզ, որ դուք էլ, հարգելի ընթերցողներ, վերլուծեք եւ գուցե քննարկեք` առանց նախապաշարումների եւ կանխակալ կարծիքների: Այդ մարդկանց մասին տարբեր բաներ են խոսում եւ գրում, բայց ինձ տվյալ դեպքում հետաքրքիր է ոչ թե նրանց անցած քաղաքական ճանապարհը, այլ այն ուղերձները, որոնք հնչում են մեզ համար քիչ ծանոթ երկրից` երկիր, որի նվաճումները շատերն օրինակելի են համարում:
Ինձ թվում է՝ հնարավոր է եւ պետք է զարգացնել հարաբերությունները Իսրայելի հետ: Իսկ ձե՞զ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու համար նախ անհրաժեշտ է ունենալ անկախություն, հետո նաև մի քիչ խելք ու ինքնասիրություն: Հակառակ դեպքում, ասենք թե Իսրայելը որոշի մեզ էլ մի քանի հատ դրոն-մրոն տա, բա ոմանց Պուտին հոպարը չի ասի՞ ”Չջոգինք, ապե…”
Եթե հոդվածը ուղղված է լայն հասարակությանը, ապա ըստ իս՝ դեռ շատ շուտ է, իսկ եթե երկրի ղեկը փաստացի վարողին, ապա՝ շատ ուշ…
Եթէ միայն գիտնայիք թէ որոնց հետ գործ ունիք վստահ եմ բնաւ հարց չէիք տար- հրեան սեւ է և ճերմակ,կարմիր է և դեղին,բարի է և մարդասպան,մարդ չէ հասկցած ինչ ըլլալնին,մարդկութեան
իւրայատուկ տեսակ մըն է,առասպելներով պարուրուած,հալածուած և վրիժառու հալածող,խորամանկ և չափազանց խելացի,ամէնուն բարեկամ և ամէնուն թշնամի,բոլոր պարագաներուն յարմարող,հիանալի սկզբունքներու հեղինակ բայց ոչ գործադրող,և այսպէս յաւիտեանս կարելի է շարել ,միակ Անձը որ իր երկրաւոր կեանքի ընթացքին լաւ ճանչցած է զիրենք
է Յիսուս Նազովրեցին ,
Սկիզ բէն ըսեմ- Պատւոյ գիր,մետալ,և նման բաներ չեմ սիրեր- տարիներու ընթացքին այնքան հաւաքուած են /արեւմտեան աշխարհէն/ որ տուփերու մէջ սկսած են ժանգոտիլ – կը նախընտրեմ որ աւելի երիտասարդներու տրուին այդ քաջալերանքները,իմ ժամանակս շատոնց անցեր է -մայրիկս /լուսահոգին /ողջ ըլլար պիտի ըսէր — Տղաս հապը կլլեր ես — քիչ մըն ալ ուրիշներուն ձգէ ՞ ՞ ՞ի փոքր գաղափար կրնաք կազմել հրեայի մասին կարդալով չորս Աւետարանները , իրենցմէ էր ծնունդով,բայց իր Աստուածային ծագումով ՇԱՏ հեռու իրենցմէ; կը վախցնէր —Խաչեսցի,Խաչեսցի — գոռացին և Խաչեցին և ծնաւ ՆՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ մը Քրիստոնեան – որուն արմատները դրին նոյնինքն Յիսուսի Առաքեալները և ողողեցին մարդկութիւնը ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ-ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ և մանաւանդ ՃՇՄԱՐԻՏ ՍԻՐՈՅ վարդապետութեամբ;
Խոսեմ ըստ կետերի
1. Հրեաները վիրավորական են համարում, երբ մեր հայրենակիցներից ոմանք պնդում են, թե Հայոց ցեղասպանությունը կազմակերպել են հրեաները
Թող չվիրավերվեն ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ առաջնորդները հավատափոխ հրեաներ էին: ԴԱ ՓԱՍՏ Է: Թող ընդունեն դա:
2. Հրեաները արդարացի չեն համարում այն կշտամբանքը, թե ինչու է Իսրայելը զենք վաճառում Ադրբեջանին` հիշեցնելով, որ նույնը` շատ ավելի մեծ ծավալով, անում է մեր «դաշնակից» Ռուսաստանը:
Եթե մեկը վատն է, դու էլ պիտի վատը լինես?? Եթե մեկը գող է, ավազակ, սրիկա, անբարոյական դու էլ պիտի նույնը անես??? Վստահ եմ, որ ոչ:
3. Հրեաները նորմալ են համարում, որ մենք սերտ, բարեկամական հարաբերություններ ունենք իրենց թշնամի Իրանի հետ, եւ չեն կարծում, որ դա հայ-իսրայելական հարաբերությունների համար անհաղթահարելի խոչընդոտ է:
Մնացել էր ռուսների նման պահանջեին ում հետ շփվենք, մայրաքաղաքում ում արձանը դնենք, ՀԿ-ներին ոնց վերաբերվենք: Ինչ ուզում են թող մտածեն, մենք մեր շահը պիտի տանենք առաջ: Եթե ռուսների նման չեն ջղաձգվում կամ չեն խափանում հայ-իրանական շփումները լավ է: Իրան-Հայաստան գազատարը գնելն ու չաշխատեցնելը խափանարար գործողություն էր ռուսների ձեռամբ:
4. Հրեաները Իսրայելի ամենամեծ նվաճումն են համարում այն, որ այդ պետությունը կարողացել է կազմակերպել հրեաների հայրենադարձությունը եւ ստեղծել ազգային համախմբման մեխանիզմներ:
Այ սա այլ հարց. Մենք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ: Մեր պետությունը ռուսի այգու դռնապանն է. ռուսը ուզում է այգին ջրում է, չի ուզում՝ չի ջրում, կուզի այգի կմտնի ու նորմալ կզբոսնի, չի ուզի՝ այգին ոտատակ կտա, կավիրի: Դռնապանը միայն կարող է նայել եւ վերջ, ազդել չի կարող: Հենց պետություն ունեցանք, մենք էլ կկարողանանք կազմակերպել հայրենադարձությունը եւ ստեղծել ազգային համախմբման մեխանիզմներ:
Շատ հետաքրքիր է, թե Ռոգոզինի (ՌԴ-ից ազերիներին զենք վաճառելու ջատագով և կազմակերպիչ) մոտ ընկեր Ավիգդորին ղարաբաղցիները դիրքեր տարե՞լ են: Կամ, 1 օրով Երևան եկած Էսքինը ինչպես և ինչու գտավ Արամ Աբրահամյանին: Գաղտնի ասեմ`ոչ մեկին չասեք, իսրաելական ԴՐՈՆ-ները հավաքում են Պերմում:
Ըստ իս,Հրեաները կարողացան օգտագործել մարդկային գործոնը,համախմբվել մեկ միասնական դրոշի տակ,և հիմնականում ստիպողաբար,իսկ մենք մնացել ենք անհատական;Մենք մնացինք օջախին նվիրված,մեզ համար հայրենիք,ազգ,հավատք հասկացություններ չկան;Ով էր ասել․հայհոյիր Հայի հավատքը,ազգին հայրենիքին,հեչ,բայց հենց կպար գրպանին պատերազմ;
Մեզ հարկավոր է մի նոր ուժ,որը իր գաղափարներով ծրագրերով կհամախմբի կմիավորի ողջ հայությանը,կմիավորի երկփեղկված եկեղեցին;
Բոլոր ազգերի հետ էլ ցանկություն կա զարգացնել հարաբերությունները, բայց այդ ցանկությունները պետք է լինեն փոխադարձ, ասենք՝ մենք ուսումնասիրենք նրանց բանակաշինության փորձը, իսկ նրանք էլ մեզնից՝ այսօրվա հայերից եւ ոչ թե միայն մեր հանճարեղ նախնիներից մի բան սովորեն, դրա համար մենք ընդամենը պետք է մեր այսօրվա հայ հանճարներին հեղինակություն կարգենք ու ենթարկվենք ազգովին մեր այսօրվա հանճարների հրամաններին, իսկ մեր հանճարները պետք է հաճախ ՝հյուրախաղերի՝ գնան մեր բոլոր դպրոցներով ու համալսարաններով ու հայտնաբերեն իրենց նման հանճարեղ երեխաներին ու օրինակ ծառայեն բոլորի համար:
Եթէ միայն գիտնայիք թէ որոնց հետ գործ ունիք վստահ եմ բնաւ հարց չէիք տար- հրեան սեւ է և ճերմակ,կարմիր է և դեղին,բարի է և մարդասպան,մարդ չէ հասկցած ինչ ըլլալնին,մարդկութեան իւրայատուկ տեսակ մըն է,առասպելներով պարուրուած,հալածուած և վրիժառու հալածող,խորամանկ և չափազանց խելացի,ամէնուն բարեկամ և ամէնուն թշնամի,բոլոր պարագաներուն յարմարող,հիանալի սկզբունքներու հեղինակ բայց ոչ գործադրող,և այսպէս յաւիտեանս կարելի է շարել ,միակ Անձը որ իր երկրաւոր կեանքի ընթացքին լաւ ճանչցած է զիրենք է Յիսուս Նազովրեցին , ՞ի փոքր գաղափար կրնաք կազմել հրեայի մասին կարդալով չորս Աւետարանները , իրենցմէ էր ծնունդով,բայց իր Աստուածային ծագումով ՇԱՏ հեռու իրենցմէ; կը վախցնէր —Խաչեսցի,Խաչեսցի — գոռացին և Խաչեցին և ծնաւ ՆՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ մը Քրիստոնեան – որուն արմատները դրին նոյնինքն Յիսուսի Առաքեալները և ողողեցին մարդկութիւնը ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ-ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ և մանաւանդ ՃՇՄԱՐԻՏ ՍԻՐՈՅ վարդապետութեամբ;
N° 2 -ի մէջ օտար հատուած մը սպրդած մտած է-հաճեցէք ջնջել-շնորհակալութիւն
Հրեաները հիմնեցին (ստեղծեցին) հրեական ազգային շարժում՝ Սիոնիզմ, սիոնիստական ռազմական կազմակերպություն՝«Պաշտպանություն», Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչություն՝ Մոսադ… իսկ հետո նոր անկախ պետություն:
Իսկ հայերը ստացան ամեն ինչ եւ չունեն ոչինչ (I-1918թ. եւ II-1991թ):
Հրապարակում, Լենինի արձանի տեղը, ԼՏՊ-ի արձանը դրեք, Վազգենին էլ մոտիկ բերեք: Պրծնենք…
Հրեաներ/Իսրայելի եւ Հայեր/Հայաստանի միջեւ, Պատմութեան, Ճակատագրի եւ մարդկային կոչումի իմաստներով, նմանութիւնները բազմաթիւ, նշանակալից ու բացայայտ են:
. պապենական երկրի կորուստ, Օսմանեան լուծի տակ
. Համաշխարհային Պատերազմների ընթացքում՝Ցեղասպանութեան թիրախ
. այդ Եղեռնից անմիջապէս ետք՝ Պետութեան ստեղծում, պապենական հողերի գոնէ մի մասի վրայ
. հազարամեակներէ ի վեր անէացման դէմ գոյատեւման տեւական պայքար, իսկ ժամանակակից պատմութեան մէջ եւ մինչեւ օրս՝ ազգային/հոգեւորական գոյութեան մնայուն մաքառում, շրջապատուած յաւերժական թշնամիներով
. սփիւռքի մէջ այլասեռման հոսանք
. ներքին պառակտումի շեշտակի – սակայն մեզանից նուազ երեւելի – հակումներ (հրեաներ կան որոնք, այլազան պատճառներով, ուղղակի դէմ են Իսրայելի գոյութեան. իսկ Իսրայելի վարչապետ մը սպանողը հրեայ էր.)
Հրեաների դէմ դիրքորոշման եւ յաճախ ատելութեան հիմնական դրդապատճառը նախանձն է, եւ ինքզինք անոնցմէ ստորադաս զգալու հոգեվիճակը: Հետեւաբար անհասկնալի է թէ ինչու կարգ մը հայեր այդպէս են: Քանզի մենք իրենցմէ ոչ մի բանով պակաս չենք – մեր խնդիրը կազմակերպչական է – :
Իսկ քաղաքական գետնի վրայ, հայերու հակա-Իսրայել ըլլալու պատճառը այն է թէ Ցեղասպանութիւնէն ետք մեծաթիւ հայեր հաստատուեցան եւ սերունդէ սերունդ աճեցան արաբական երկիրների մէջ – որոնք բոլորը անշուշտ մահացու թշնամիներն են Իսրայելի, խորապէս կ’ըղձան անոր անհետացումը, նոյնիսկ երբ որ երբեմն դիւանագիտական խաղեր կը խաղան -:
Աւելցնենք որ հայերն ու պաղեստինցիները նաեւ ունեցած են համագործակցութեան ժամանակամիջոց մը, յատկապէս մարտական գետնի վրայ, 1970-ական թուականներին: Այն ժամանակ անկախ Հայաստան չկար, ազատագրուած Արցախ չկար, եւ այդ հայերը կռւում էին բռնագրաւուած Արեւմտեան Հայաստանի գաղափարով, ինչ որ երեւութային եւ մակերեսային նմանութիւն մը կ’ուրուագծէր Պաղեստինեան Հարցին հետ: Ի դէպ, այդ տեսակի հայերը դեռ կարծես տեղեակ չեն որ հիմա Հայաստան եւ Արցախ ունինք, եւ իրենց մտածելակերպը չեն կրցած յարմարեցնել այս նոր իրականութեան, որպէսզի հասկանան թէ որքան աւելի մօտ ենք Իսրայելի կացութեան, քան թէ պաղեստինեան խնդրին:
Հետաքրքրական է նշելը թէ հրեաները, իրենք, ընդհանրապէս յարգանք եւ համակրանք ունին հայերի նկատմամբ – գոնէ արեւմտեան երկիրներում – : Իսրայելի կառավարութեան – եւ նամանաւանդ այժմու ազգայնապաշտ կառավարութեան – մօտեցումը, այս պահին, տարբեր է: Սակայն եթէ մենք իրենց տեղի լինէինք, նոյն բանը կ’ընէինք: «Հայաստան Ամէն Բանից Վեր» ծանօթ – եւ փրկարար – ըմբռնողութեամբ…
Եկեք չստեղծենք մեզ համար «Շեյլոկներ»(մարդու մսավաճառ),այլ լինենք շնորհքով,թե մարդկայինորեմ,թե պետականորեն։ Անշնորհք մարդուն, կամ պետությանը,ոճ ոք ճի ծափահարում։