Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Պապյանը՝ ՕՐՕ-ի սխալ հաշվարկների մասին

Հուլիս 03,2017 22:30

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համոզմամբ, Հայաստանի ներքաղաքական կյանքում էապես փոխվել է իրավիճակը:

«Այսօր իշխանությունները բավականին կոշտ քաղաքականություն են իրականացնում եւ շատ ավելի ուժեղ են վերահսկում ու նոր մեթոդներ են կիրառում, որով կարող են ձայներ կորզել ու ինչ-որ տեղ կեղծել: Ինչքան էլ ասենք, որ խորհրդարանական ընտրությունները հիմա միակն ու կարեւորն են, որովհետեւ խորհրդարանի պատգամավորներն են ձեւավորելու իշխանությունը, այդ ընկալումը ժողովուրդը դեռ չունի: Ժողովուրդը խորհրդարանական ընտրություններն ընկալում է  որպես խորհրդարանական ընտրություն, սա բավականին խորամանկ քայլ էր իշխանության կողմից, դրա համար էլ կարողացան շահել»,- այս կարծիքին է Արա Պապյանը:

Անդրադառնալով նախօրեին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ՕՐՕ դաշինքն իր սրտով չէր՝ պարոն Պապյանը շարունակեց.  «Ընդհանուր հաշվարկի սխալն այն էր, որ դաշինքը կազմելիս մտածեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի որոշակի ընտրազանգված: Ժամանակին նա 37-38 տոկոս ձայն հավաքեց, մտածում էին՝ դրա շուրջ կհամախմբվի Օսկանյանի ու Օհանյանի կողմնակիցների թիմը եւ մի էական ընտրազանգված կլինի, բայց հաշվարկում սխալներ կային, որովհետեւ չմոռանանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին այդքան ձայն հավաքել էր, որովհետեւ  նախագահի միակ հարմար թեկնածուն էր, եւ այդ ձայները նրան տրվել էին ոչ թե հօգուտ Հովհաննիսյանի, այլ՝ ընդդեմ իշխանության»:

Հիշեցնենք, որ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե  «ՕՐՕ-ն իմ սրտով չէր, բայց ես «Ժառանգության» վարչությունում փոքրամասնություն էի, այդ է պատճառը, որ առանց ավելորդ հույզերի ու դուռը շրխկացնելու ես կրեցի այդ պատասխանատվությունը… որոշ բաներ իմ սրտով չէին, բայց հպարտ եմ, որ գեներալ Օհանյանի ու Օսկանյանի հետ ընդհանուր ճանապարհ անցանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31