Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողի աշխատանքը խոչընդոտած երիտասարդին «չեն գտնում»

Հուլիս 03,2017 22:15

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործով նախնական դատական նիստն այսօր տեղի չունեցավ ամբաստանյալի ու մեղադրողի բացակայության պատճառով:

Դատարանը հետ էր ստացել ամբաստանյալ Հայկ Հունանյանին ուղարկված ծանուցագիրը՝ նիստի օրվա և ժամի վերաբերյալ:

Դատարանը հայտնեց, որ Հունանյանի հետ չեն կարողացել կապվել նաեւ հեռախոսով, վերջինս փոխել է հեռախոսահամարը:

Լրագրողի ներկայացուցիչ փաստաբան Երվանդ Վարոսյանը Aravot.am-ին ասաց, որ ամբաստանյալի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը, ինչը քիչ հավանական է դարձնում նրա՝ երկրից դուրս լինելու հավանականությունը. «Մեղադրանքը լիովին հիմնավորված է՝ թե՛ վկաների ցուցմունքներով, թե՛ տեսաձայնագրություններով, խոսքը չի վերաբերում միայն Տաթեւ Խաչատրյանի կողմից արված տեսաձայնագրությանը, այլեւ ընտրական տեղամասում է տեսաձայնագրվել, որի սկավառակը քրեական գործին է կցված»:

Հիշեցնենք, որ ամբաստանյալը մեղքը չի ընդունում՝ պատճառաբանելով, որ ինքը չի իմացել, որ Տաթեւ Խաչատրյանը լրագրող է, ինչը, ըստ փաստաբանի՝ հերքվել է թե՛ տեսաձայնագրությամբ, թե՛ վկաների ցուցմունքներով:

Հիշեցնենք նաեւ, որ Հայկ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ընթացքը լուսաբանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի լիազորությունների իրականացմանը:

Այս գործով հաջորդ դատական նիստը հուլիսի 18-ին է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31