Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՕՐՕ դաշինքի հիմնադիրների՝ Օհանյանի, Օսկանյանի, Հովհաննիսյանի հարաբերությունները շարունակվում են»

Հուլիս 03,2017 22:03

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը դժվարանում է ասել, թե հատկապես ինչը ՕՐՕ դաշինքում դուր չի եկել  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե  «ՕՐՕ-ն իմ սրտով չէր, բայց ես «Ժառանգության» վարչությունում փոքրամասնություն էի, այդ է պատճառը, որ առանց ավելորդ հույզերի ու դուռը շրխկացնելու ես կրեցի այդ պատասխանատվությունը… որոշ բաներ իմ սրտով չէին, բայց հպարտ եմ, որ գեներալ Օհանյանի ու Օսկանյանի հետ ընդհանուր ճանապարհ անցանք»:

«Չեմ կարող ասել՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ինչը դուր չեկավ, ինչը նրա սրտով չէր դաշինքում, ուղղակի տեսնում եմ՝ ՕՐՕ դաշինքի հիմնադիրների՝ Օհանյանի, Օսկանյանի, Հովհաննիսյանի ու ակտիվների միջեւ շարունակվում են մարդկային ու մնացած հարաբերությունները»,- ասաց Սուսաննա Մուրադյանը: Նա՝  ընտրություններին դաշինքով մասնակցելու կողմնակիցների թվում  «Ժառանգությունում» մեծամասնության մեջ էր:

«Կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ  պատճառներ, կարելի էր ընտրություններին առանձին գնալ կամ դաշինքով, բայց որեւէ երաշխիք չկար, որ առանձին գնալու դեպքում հաջողության կհասնեինք, եւ այդ պատճառով հիմա անհաջողությունը բարդել նրա վրա, որ դաշինքով գնացինք, այդ պատճառով այդպես եղավ, չեմ կարող, որովհետեւ վստահ չեմ, որ առանձին գնալու դեպքում  հաջողություն կունենայինք, գուցե հինգ մանդատ լիներ, բայց դա հաջողություն չէ հաստատ, որովհետեւ հինգ մանդատով որեւէ բան չէինք կարողանալու փոխել, ինչպես քվեարկություններն են ցույց  տալիս»,- հավելեց «Ժառանգության» վարչության անդամը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31