Նանա Մանուչարյանը 14 տարեկանում դարձել է սեռական բռնության զոհ։ Նա այն բացառիկներից է, ով չի ամաչում բարձրաձայնել դրա մասին։ Նանան իր պատմությունը ներկայացրել է իրապատման տեսքով։
«14 տարեկանում հանդիպել եմ մի մարդու, որն ինձ հետ ընկերացել է, հետո այդ ամեն ինչը ընթացել է մեկ այլ ձևով։ Հետո, երբ 20-21 տարեկան էի, ես այդ մարդու համակարգչում գտա տարբեր բնույթի լուսանկարներ՝ պոռնոգրաֆիկ և էրոտիկ, որտեղ կային անչափահաս երեխաներ»,- ասում է Նանան։
Այս դեպքից հետո Նանան կասկածել է՝ արդյո՞ք ինքը տվյալ անձի միակ զոհն է, թե՞ էլի իր նման տուժած երեխաներ կան։ Քանի որ բռնարարը դասավանդող է, Նանան զրուցել է նրան առնչվող երեխաների հետ.
«Ես գտա մոտավորապես 10 երեխա, ովքեր որ մի մասը կցկտուր, մի մասը՝ որոշ ժամանակ հետո, մանրամասն պատմեցին, թե ինչ է արել նրանց հետ այդ մարդը»։
Դեպքից 8 տարի անց Նանան և ևս երկու տուժողներ դիմել են ոստիկանություն՝ տալով հանցագործության մասին հաղորդում։ Բայց իրավապահները մատը մատին չեն տվել՝ ներկայացված փաստերը ստուգելու համար։ Ասել են՝ դեպքը եղել է վաղուց և հնարավոր չէ դրա եղելությունն ապացուցել։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:
https://www.youtube.com/watch?v=FHNpu3S_9H4