Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ փոխնախարարը 10.000 դրամ է փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հուլիս 03,2017 21:33

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հունիս ամսին ամենից շատ գումար փոխանցած ընկերություններից է Ավանի աղի կոմբինատը, որը բավականին հաճախ է հիմնադրամին գումար փոխանցել ու նույն ամսվա մեջ մի քանի անգամ տարբեր օրերի: Հիշեցնենք, որ այս կոմբինատը պատկանում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Արեգ Ղուկասյանին:

Միայն հունիս ամսվա ընթացքում տարբեր օրերին կոմբինատից հիմնադրամին փոխանցված ընդհանուր գումարը կազմել է մոտ երեք միլիոն դրամ:

Կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի հիշատակին անցած ամիս հիմնադրամին է գումար փոխանցել նաեւ գործարար Հովիկ Մուսայելյանի ընկերությունը՝ «Սինոփսիս Արմենիան»՝  80.000 դրամ եւ «Երեւանի գարեջուր» ընկերությունը՝ մեկ միլիոն 200.000 դրամ:

ՊՆ փոխնախարար Արտակ Դավթյանը հունիսին հիմնադրամին փոխանցել է տասը հազար դրամ, ի դեպ 1000plus.am կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ փոխնախարարը գումար է փոխանցել միայն հունիսին:

Իսկ փետրվարից հիմնադրամին գումար փոխանցած անհատների ու ընկերությունների ցանկում գեներալների, գործարար պատգամավորների անուններ կամ նրանց պատկանող ընկերությունների պաշտոնյաների անուններ չկան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31