Լիտվայի Կաունաս քաղաքում հունիսի 30-ից հուլիսի 2-ն անցկացված ձյուդոյի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն, ընդհանուր առմամբ անհաջող են հանդես եկել:
Այս տարիքային խմբի մեր հավաքականի ինը մարզիկներից (ութ տղա եւ մեկ աղջիկ) միայն 50 կգ քաշային Յուրի Իսրայելյանին է հաջողվել զբաղեցնել 5-րդ հորիզոնականում: Մեր մյուս ձյուդոիստներն ավելի վաղ փուլերում են դուրս մնացել պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ