Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Հունիսի 8-ին եւ 9-ին Մախաչկալայում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Ալի Ալիեւի մրցաշարը, որին Հայաստանից կմասնակցի հինգ ըմբիշ:
Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ընտրել է Գարիկ Բարսեղյանին (57 կգ), Նարեկ Սիրունյանին (65 կգ), Վալտեր Մարգարյանին (70 կգ), Վահե Թամրազյանին (86 կգ) եւ Գեորգի Կետոեւին (97 կգ).
Մարզչի խոսքերով, վերոնշյալ ըմբիշներն Այս ըմբիշներն այս տարի համեմատաբար քիչ գոտեմարտեր են անցկացրել միջազգային գորգերում եւ սա աշխարհի առաջնությունից նրանց տեսնել պատրաստականությունն ու մարզավիճակը տեսնելու լավ հնարավորություն է:
Ազգային հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Թիմը հուլիսի 6-ին մեկնելու է Մախաչկալա եւ մրցաշարից մեկ շաբաթ անց հավաքականն ամբողջական կազմով Կիսլովոդսկում համատեղ ուսումնամարզական հավաք կսկսի Ռուսաստանի հավաքականի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ