Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տան դահլիճն ադրբեջանական ռմբակոծությունից չի վնասվել, սակայն ավերված է: Ոսկեվանի վարչական ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ մշակույթի տան տանիքը եւ պատերը բարվոք վիճակում են:
Նա ասաց, որ բարեգործական մի կազմակերպության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի մշակույթի տան դահլիճի նորոգման համար տրամադրեն անհրաժեշտ շինարարական նյութերը, իսկ վերանորոգումը կատարեն Ոսկեվանի բնակիչները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ