ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը:
Լեւոն Արոնյանը նախորդի հետ համեմատած երեք քայլ վեր է բարձրացել եւ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Ընդ որում, Արոնյանի ընթացիկ վարկանիշը կրկին հատել է 2800-ի սահմանը եւ այժմ կազմում է 2809 միավոր:
Հայաստանի շախմատիստներից աշխարհի հարյուր ուժեղագույնների մեջ են նաեւ Սերգեյ Մովսիսյանը (67-րդ տեղ) եւ Վլադիմիր Հակոբյանը (79-րդ):
Լավագույն եռյակը կազմում են Մագնուս Կարլսենը (Նովեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) եւ Ուեսլի Սոն (ԱՄՆ):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 29-րդ տեղը, Լիլիթ Մկրտչյանը` 54-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ