Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարել է նախապատրաստվել հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումներին և կազմակերպել տոնական դրոշակազարդարման աշխատանքներ:
Աշխատակազմի մշակույթի, կոմունալ տնտեսության, բարեկարգման վարչություններին, «Ջրային կառույցներ» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին էլ հանձնարարվել է Արարատյան Հայրապետական Թեմի հետ համատեղ հուլիսի 23-ին վարչական բոլոր շրջաններում կազմակերպել և պատշաճ անցկացնել Վարդավառի տոնը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն