Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մշտական աջակցություն՝ պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացվող ներդրումային ծրագրերին

Հուլիս 03,2017 18:42

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկները գործարար շրջանակներին և համապատասխան կառույցներին ներկայացնելու աշխատանքները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը  հանձնարարել է շարունակել ներդրումների ներգրավման ուղղությամբ հետևողական աշխատանքներն և ակտիվացնել պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը:

«Հատկապես վերջին տարիներին բավականին ակտիվ ու արդյունավետ համագործակցություն է ձևավորվել մասնավորի հետ և կյանքի կոչվող յուրաքանչյուր ծրագիր փաստում է, որ պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությունը կարող է լավ արդյունք տալ: Սա, ըստ էության, մեզանում նոր ձևավորվող մշակույթ է և մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացմանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31