Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է «Կոնտրակտուս» կազմակերպության փոխնախագահ Վիտոլդ Կարչևսկու և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտայի հետ: Լեհ գործարարները Հայաստան են ժամանել հուլիսի 3-4-ը Լեհաստանի Պոդլասկա տարածաշրջանային հիմնադրամի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետաքրքրությունների շրջանակը:
Վիտոլդ Կարչևսկին նշել է, որ «Կոնտրակտուս» կազմակերպությունը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանում գյուղատնտեսական մթերքների վերամշակման, ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ գյուղատնտեսական ուղղություններում:
Երկու կողմերի միջև տեղի ունեցած արդյունավետ քննարկման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին