Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն դիվանագիտական չվերթներով զենք է մատակարարել իսլամիստներին

Հուլիս 03,2017 17:31

Դիվանագիտական չվերթների անվան տակ Բաքուն արդեն երեք տարի Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է տեղափոխում հակամարտության գոտիներ: Ինչպես գրում է բուլղարական «Տրուդ» պարբերականը, ադրբեջանական Silk Way Airlines պետական ավիաընկերությունը 350 նման չվերթ է իրականացրել: Ամեն անգամ դիվանագիտական չվերթի անվան տակ մատակարարվել է տասնյակ տոննա սպառազինություն, այդ թվում Սիրիայի ծայրահեղական իսլամիստների համար: Դա ապացուցող փաստաթղթերը բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևային են փոխանցել Anonymous Bulgaria խմբի հաքերները: Դրանց թվում կա նամակագրություն Բուլղարիայի ԱԳՆ-ի և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջև:

Ըստ փաստաթղթերի՝ Silk Way Airlines-ը մասնավոր ընկերություններին, սպառազինության արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններին և տարբեր երկրների ռազմական գերատեսչություններին առաջարկել է զենք տեղափոխել դիվանագիտական չվերթներով, որոնք ստուգման և միջազգային կարգավորման չեն ենթարկվում: Օդային տարածքի միջազգային ասոցիացիայի կանոններով՝ վտանգավոր բեռները, այդ թվում զենքը, արգելված է տեղափոխել քաղաքացիական ավիացիայի օդանավերով՝ առանց դուրս տարվող երկրի ավիակարգավորիչ մարմնի թույլտվության: Եվ հենց այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջոցով էլ Silk Way Airlines-ը ստացել է հատուկ թույլտվություն: Այդ երկրների թվում են Բուլղարիան, Սերբիան, Ռումինիան, Չեխիան, Հունգարիան, Սլովակիան, Լեհաստանը, Թուրքան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը և այլն:

Դիվանագիտական չվերթներից օգտվող հիմնական հաճախորդները եղել են ամերիկյան ընկերություններ, որոնք մասնակցում են ԱՄՆ դաշնակիցներին ոչ ՆԱՏՕ-ի ստանդարտներով սպառազինության մատակարարմանը:

Փաստաթղթերից երևում է, որ 2015թ. մայիսի 12-ին տեղափոխվել է 17.9 հազար տոննա նռնականետ՝ բուլղարական Բուրգաս-թուրքական Ինջիրլիք-ադրբեջանական Նասոսնայա օդանավակայան ուղղությամբ: Ընդ որում, բեռնաթափումը կատարվել է ոչ թե Ադրբեջանում, այլ Թուրքիայում: Չվերթի պատվիրատուն եղել է ամերիկյան Purple Shovel ընկերությունը, որը սպառազինություն էր գնել բուլղարական VMZ ձեռնարկությունից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31