Քիչ առաջ «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակեց փաստաբանների հանդեպ սանկցիաները, այս անգամ դրանք կիրառելով Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի եւ Դավիթ Գյուրջյանի հանդեպ: Ապա դատավորը ոտքի չկանգնելու համար 6 ժամով նիստերից հեռացրեց ամբաստանյալներից 15-ին:
Մյուս երեքը՝ Թաթուլ Թամրազյանը, Հովհաննես Հարությունյանը եւ Արամ Մանուկյանը, ինչպես նշեց դատավորը՝ հրազենային վիրավորում ունեն: Ըստ Արտուշ Գաբրիելյանի՝ դա է պատճառը, որ նրանք ոտքի չեն կանգնում:
Նիստը այսօրվա ընթացքում ընդմիջվեց արդեն 7-րդ անգամ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ