Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես տենց ղալաթ չեմ խոստացել». Կամո Արեյան (Տեսանյութ)

Հուլիս 03,2017 16:41

«Ամեն օր պիտի աշխատանքիդ մոտենաս ստեղծագործաբար, հանձնարարությունը՝ հանձնարարություն, բայց հանձնարարության մեջ էլ պիտի ստեղծագործաբար կատարես քո աշխատանքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով իր մասին՝ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Լրագրողները հարցրեցին՝ ի՞նչ եք ստեղծագործել, օրինակ՝ Արեյանը պատասխանեց. «Ամեն ինչ: Բոլոր ոլորտները, որը վստահված է եղել ինձ, մոտեցել եմ այդ աշխատանքին պատասխանատվությամբ, կատարել եմ ու հետեւում եմ, որ այդ ամենը պահպանվի»:

Հարցին՝ տրանսպորտի ոլորտը եթե ձեր պատասխանատվության տակ լիներ, ի՞նչ կարձանագրեիք՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Տրանսպորտը այդպես մի անհատական ստեղծագործություն չի, որ այսքան մարդուն վստահեն: Տրանսպորտը համակարգային խնդիր է եւ պահանջում է համակարգային, ծրագրային լուծում, կոլեկտիվ մասնագիտական միտք»:

Նա վստահեցրեց, որ տրանսպորտի հարցում ստեղծագործողները չեն կաղում: Դիտարկմանը, որ չի ստացվում՝ փոխքաղաքապետը արձագանքեց. «Կստացվի, մենք այն մտայնությամբ չենք, որ փորձենք, փորձենք, չստացվի, ոչ, կստացվի»:

Մենք հետաքրքրվեցինք՝ նախորդ անգամ, երբ եկաք ԱԺ, ասացիք, որ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ծառայողական մեքենան կվերցնեք, որ տրանսպորտով մի-երկու օր երթեւեկի, խնդիրները հասկանա:

Կամո Արեյանը պատասխանեց. «Ես տենց ղալաթ չեմ խոստացել: Ես իմ խոսքերը լավ հիշում եմ, ես նման բան չեմ խոստացել՝ կնստի, կիջնի, իր չինովնիկի իրավունքն է»:

Հիշեցնենք, որ Կամո Արեյանը ասել էր՝ «Հենրիկի վրա գրաֆիկ կդնենք, շաբաթվա կեսը հասարակական տրանսպորտով կգնա, կեսն էլ՝ ծառայողական մեքենայով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ես կարող եմ բերել երկու օրինակ դրանց ստեղծագործական աշխատանքներից.
    1. շենքերի մուտքերի առաջին երկու հարկերը նորոգում են ու հաշվետվություն գրում, որ այդ շենքերի մուտքրը նորոգել են (կարող եք ստուգել Նոր Նորքի զանգվածում),
    2. Նոր Նորքի 7-րդ զագվածում գտնվող այգին արդեն չորրորդ տարին է, որ չորանում է (այգու 80% արդեն չորացել է), իսկ դրանք գարնանը, քաղաքապետի ընտրությունից առաջ, կիրով ներկեցին այդ չորացող այգու ծառերի բները:
    Իսկ այգին շարունակում է չորանալ… Երևի այդպես են կառուցում նոր ու բարեկարգ մայրաքաղաք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31