Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սանկցիաների «սուրբ գործը». դատավորը կպատժի «Սասնա ծռերի» եւս 3 փաստաբանի

Հուլիս 03,2017 16:30

Քիչ առաջ «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց ամբաստանյալներից 3-ի պաշտպան, փաստաբան Կարապետ Բադալյանի հանդեպ:

Նիստին ներկա փաստաբանները միջնորդություն ներկայացրին դատավորին նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փաստաբաններից մի քանիսը չեն ներկայացել նիստին՝ պատճառաբանելով, որ դատական կարգադրիչները նրանց ոչ թե զննում են, այլ խուզարկում: Դատավորը միջնորդությունը քննելու փոխարեն որոշեց քննել այս պահին նիստերի դահլիճում չգտնվող փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Դավիթ Գյուրջյանի եւ Նինա Կարապետյանցի հանդեպ սանկցիա կիրառելու հարցը: Այդ նպատակով նիստն ընդմիջվեց վեցերորդ անգամ:

Փաստաբան Գրիշա Բալասանյանը ներկայացրեց իր եւ գործընկերների առարկությունն առ այն, որ դատախազներից երկուսը ներկա չեն նիստին: Նա դատավորին հորդորեց այդ հարցը քննել, սակայն դատավորն ասաց, որ նրանք թույլտվություն են վերցրել եւ հեռացել աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Այս փաստը առաջացրեց բոլոր պաշտպանների դժգոհությունը:

Լրագրողների հետ զրույցում Գրիշա Բալասանյանն ասաց, որ դատավորը իրենց միջնորդությունը քննարկելու փոխարեն շարունակում է պաշտպանների հանդեպ սանկցիաների «սուրբ գործը» իրականացնել: Ըստ փաստաբանի՝ նիստից հեռացած երկու դատախազները ազատ ելումուտ ունեն դատավորի մոտ եւ իրենց ձեռնտու կերպով են կառավարում դատական նիստի ընթացքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31