Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Պետք է իմանաք հայերեն, որ պահպանվի մեր լեզուն ու փոխանցվի սերունդներին»

Հուլիս 03,2017 15:53

Հուլիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 3-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 172 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, Հորդանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Չեխիայից և Շվեդիայից:

Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Սիրելի տղաներ և աղջիկներ, բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել Հայրենիք, բարով եք եկել տուն: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում վայելելու եք Հայրենիքը, լինելու եք տեսարժան վայրերում, ու այն ամենը, ինչ լսել եք տանը Հայաստանի մասին, տեսնելու եք ու հասկանալու եք, թե ինչ է Հայաստանը, որն է ձեր Հայրենիքը: Եվ ամենակարևորը հայոց լեզվի դասընթացներն են: Պետք է սովորեք հայերեն, խոսեք հայերեն: Պետք է իմանաք հայերեն, որ պահպանվի մեր լեզուն ու փոխանցվի սերունդներին: Դուք հայ եք, հայաստանցի եք, ուղղակի ծնվել եք այլ երկրում: Ձեր տունը Հայաստանն է, և ուշ թե շուտ վերադառնալու եք Հայրենիք»:

Արիտունցիները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայրենիքում լինելու, հայերեն սովորելու, հասակակիցների հետ շփվելու հիանալի հնարավորության համար:

Ելույթ ունեցան տարբեր երկրներից ծրագրին մասնակցելու եկած երեխաները, ասմունքեցին ու երգեցին, այնուհետև շուրջպար բռնեցին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31