Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թող դատավորը ինքն իրեն հեռացնի վարույթից». «Սասնա ծռերի» փաստաբանների նյարդերը տեղի տվեցին

Հուլիս 03,2017 14:13

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով  նիստը վերսկսվելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին սանկցիա կիրառեց  ամբաստանյալների հանդեպ եւ նրանց հեռացրեց նիստերի դահլիճից՝ ոտքի չկանգնելու համար: Փաստաբանները դժգոհեցին, որ դատավորը  փոխանակ քննարկեր դրսում մնացած 4 փաստաբանների հարցը, սանկցիաներ է կիրառում իրենց պաշտպանյալների հանդեպ: Նիստը ընդմիջվեց 4-րդ անգամ,  փաստաբաններից Մոնիկա Մարգարյանի հանդեպ որոշում կայացնելու համար:

Լրագրողների հետ զրույցում ամբաստանյալների պաշտպաններից Գրիշա Բալասանյանը նշեց, որ դատավարությունը ներկայացման է նմանվում, իսկ դատավորը ճիշտ կաներ ինքն իրեն հեռացներ վարույթից, քանի որ գործում է ի վնաս պաշտպանական կողմի: Փաստաբանները որոշել են  արդեն 4-րդ անգամ ընդմիջված նիստը վերսկսվելուն պես  ներս չմտնել դահլիճ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31