«Ես Կարեն Կարապետյանի թիմում ինձ շատ լավ եմ զգում եւ շատ համակարգված աշխատանքի մեջ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը`եթե 2018-ից հետո Կարեն Կարապետյանը չնշանակվի վարչապետի պաշտոնում, պատրա՞ստ է իրականացնել այն ծրագրերը, որոնք ներկայացրել է, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Իսկ դուք գիտե՞ք՝ մեկ ժամ հետո ձեզ հետ ի՞նչ է լինելու: Մենք հնգամյա ծրագիր ենք ներկայացրել եւ պատրաստ ենք այն իրականացնել: Դրա համար ունենք բոլոր ուժերն ու հնարավորությունները»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ափսոս, բայց երբևիցե ունեցած ամենանահաջող և մշակույթին, թատրոններին ու գրականությանը վնասներ տված նախարարն եք: