«Պետբյուջեով ինչ ասես տպվում է: Լրագրող ժամանակ ես ուսումնասիրել եմ, մի մարդ գրել է պատմվածք՝ «Ինչո՞ւ է վրնջում ձին» կամ խրխնջում եւ դարձել է գրողների միության անդամ: Այն չափորոշիչները, որով մարդիկ դառնում են այս կամ այն ստեղծագործական միության անդամ, ուղղակի ողբալի են»,- խորհրդարանում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին մտահոգություններ ներկայացրեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հետաքրքրվելով` արդյոք 2018 թվականի բյուջեով այս հարցը լուծվելո՞ւ է և հստակ չափորոշիչներ են տրամադրվելու գրքերը տպագրելու համար:
«Թող ինձանից որևէ մեկը չնեղանա, բայց ես մոնիթորինգ եմ անցկացրել Հայաստանի գրախանութներում և պետպատվերով տպված գրողների ստեղծագործությունների 90 տոկոսը մակուլատուրա են»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Արմեն Ամիրյանն ասաց` կիսում է պատգամավորի մտահոգությունը: Խոստացավ, որ 2018 -ի բյուջեով այդ խնդիրներին ուշադրություն կդարձվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երկուսով վատություն կատարեցիք նաև շնորհաշատ գրողնրի նկատմամբ…