Քիչ առաջ վերսկսվեց ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր ներս մտնելուն պես կրկին ոտքի չկանգնելու համար որոշեց նիստերի դահլիճից հեռացնել ամբաստանյալներից 16-ին:
Իսկ ավելի վաղ նիստից հեռացված ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանի հանդեպ որոշեց կիրառել նախազգուշացում:
Այսպիսով, ամբաստանյալներ Արամ Մանուկյանից եւ Սերգեյ Կյուրեղյանից բացի, մնացած 16 ամբաստանյալները հեռացվեցին նիստերի դահլիճից: Նիստն ընդմիջվեց արդեն երրորդ անգամ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ