Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավորի ահազանգը`գիտական համակարգի «դեդովշչինայի» մասին (Տեսանյութ)

Հուլիս 03,2017 13:09

«Կամ էդ դպրոցները պիտի չլինեն, կամ դրանք պիտի վերափոխենք, որովհետեւ դրանք ծառայում են դպրոցի տնօրեններին: Ծնողները տարվա կտրվածքով նրանց փող են տալիս, որպեսզի երեխան դպրոց չհաճախի ու գիտելիքի բացը, որը ավագ դպրոցում չի ստանում, լրացնի կրկնուսույցի օգնությամբ»,- 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը ահազանգեց նաեւ գիտական համակարգի խնդիրներից: Նա պնդում է` համակարգում «դեդովշչինա» կա. «Մարդը, 50 տեղ աշխատելով, խախտում է օրենքը՝ անցնելով 65 տարեկանի սահմանը, երբ սահմանված է, որ պետք է թոշակի լիներ: Նայեք, մեր բուհերում 70-85 տարեկան մարդիկ են, ովքեր ըստ օրենքի՝ իրավունք չունեն, բայց 10 տեղ աշխատում են: Մարդը պիտի հասկանա, որ «դեդովշչինա» չի, մարդը ազատ ոճի պրոֆեսոր չի, որ երբ ուզի գնա, երբ ուզի գա», – ասաց պատգամավորը` հավելելով, որ իշխանություններին հաճո ռեկտորները մնում են իրենց պաշտոններում, մյուսները թոշակի են ուղարկվում:

Լեւոն Մկրտչյանն ասաց` ինքը երեք շրջաբերական է ուղարկել բուհերի ռեկտորներին` տեղեկանալու համար, թե ինչ զբաղվածություն ունեն ամբիոնի վարիչները. «Շրջաբերականով երկու բան եմ խնդրել ու պահանջել ռեկտորներից: Առաջինը, որ ամբիոնի վարիչի աշխատանքը դիտարկեն ոչ միայն գիտական, այլև վարչական աշխատանք: Եթե մարդը լիարժեք ծանրաբեռնված է աշխատանքով, ինքը ձեռքի հետ ամբիոն վարիչ չպիտի աշխատի, որովհետև ամբիոնի վարիչը մեր համալսարանական համակարգի անկյունաքարային դերերից է: Եթե մարդն արդեն 8-ժամյա զբաղվածություն ունի՝ կարող է դասախոսել, բայց ամբիոնի վարիչ չի կարող լինել: Երկրորդը խնդիրը պրոռեկտորների շքերթը կրճատելն է: 4000 ուսանող ունեցող բուհը չպետք է 5 հատ պրոռեկտոր ունենա»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31