«Սարսափելի հարցեր տվեք, մնացած հարցերը հանձնաժողովում առանձին քննարկումներով կկազմակերպենք»,- խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավորներին հորդորեց ԱԺ կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն ականջալուր եղավ ու անդրադարձավ ոչ պետական բուհերի շուրջ վերջերս առաջացած միջազգային տարբեր աղմուկներին, ինչը ցույց է տալիս, որ խնդիր ունեք: Հիշեցնենք, վերջերս Իսրայելը ահազանգեց եւ կասկածի տակ դրեց հայաստանյան բժշկական կրթություն ապահովող բուհի կողմից տրված դիպլոմները: Հիշեցնենք, Հայաստանում բժշկական կրթություն տալիս են ԵՊԲՀ-ն եւ «Հայբուսակ» ինստիտուտը: Տարիներ առաջ նաեւ Իրանում աղմուկ բարձրացավ հայկական բժշկական դիպլոմների առնչությամ, բայց աղմուկը սահուն մարեց:
«Եթե կան կեղծ վկայականների դեպքեր, լիցենզիաները պետք է վերցնենք»,- ասաց Լեւոն Մկրտչյանը: Բայց ասաց, որ մրցակցություն ապահովելու խնդիր էլ կա:
Մանրամասները`տեսանյութում
Կարեն Ավագյանը չհամաձայնեց`արհեստական ստեղծել մի կառույց, որը մենաշնորհի հարցերն է լուծում, արդար չի: Պետական համալսարաններում չափորոշիչներ կան եւ այլն, այլ բուհերում մի քիչ «ընտանեկան պայմաններում» են հարցերը լուծվում:
Նախարարը ճշտեց`բժիշկ թողարկում է միայն բժշկական համալսարանը, ոչ մի այլ բուհ օրդինատուրա չի իրականացնում. «Դրա համար այդտեղ էլ խնդիր ունենք»: Իսկ մրցակցություն ասելով`ինքը նկատի ունի միջազգային հավատարմագրում ունեցող որեւէ բուհի Հայաստան հրավիրելը, որը բժշկական կրթություն կապահովի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ