2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի մյուս՝ 18 անդամների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի եւ Վարդգես Գևորգյանի գործով առաջին նիստը քիչ առաջ ընդմիջվեց, քանի որ ամբաստանյալների պաշտպաններից մի քանիսը ներկա չէին նիստին:
Դատարանի միջանցքում պարզ դարձավ, որ խնդիրը նույնն էր. դատական կարգադրիչները պահանջում են բացել պայուսակը, փաստաբաններն էլ են հրաժարվում են՝ ասելով, որ այդպես խուզարկում են իրենց:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պնդեց, որ իր պայուսակում մետաղորսիչ սարքը բանալի է «գտել», սակայն չի պատրաստվում պայուսակը բացել: Նա այդ պահանջը ներկայացնող կարգադրիչին «շրջիկ» անվանեց: Ասաց, որ նրան տեսնում է մի քանի դատարաններում եւ պահանջեց, որպեսզի վերջինս ներկայանա: Կարգադրիչը, սակայն, չներկայացավ, ասելով, որ ծառայություն է իրականացնում:
Պայուսակ բացելու պահանջը չկատարեց նաեւ փաստաբան Մոնիկա Մարգարյանը: Երկու փաստաբաններն էլ դուրս եկան դատարանի շենքից:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ