Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Դպրոցին պետք է հանգիստ թողնենք» (Տեսանյութ)

Հուլիս 03,2017 12:13

«Դպրոցին պետք է հանգիստ թողնենք, որ դպրոցը զբաղվի կրթության եւ քաղաքացի դաստիարակելու խնդիրներով»,- խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նախարարը գտնում է, որ դպրոցներում ներդրված կառավարման խորհուրդները իրենց չեն արդարացրել:

Լեւոն Մկրտչյանը պատասխանում էր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին: Տիկին Մուրադյանը մի քանի հարցեր ուներ: Դրանք վերաբերում էին առարկայական չափորոշիչների ամրագրմանը, ազգային կրթակարգ ունենալու անհրաժեշտությանը: Պատգամավորը հիշեց, որ 2004 թվականին գրվել է կրթակարգ, դրա որոշ դրույթներ հետո տեղ են գտել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում:

Ռուզաննա Մուրադյանը նաեւ հետաքրքրվեց`ի՞նչ եղավ կրթության զարգացման պետական ծրագիրը, քննարկումներ սկսվեցին, բայց կիսատ մնաց: Նա հարցեր տվեց նաեւ ուսուցչի թափուր տեղի մրցույթի եւ ատեստավորման հետ կապված:

Նախարարն ասաց, որ պետք է մշակվեր ավագ դպրոցի կրթակարգը, որից հետո առարկայական չափորոշիչների անցնենք. «Մենք պետք է հասկանանք կրթության համակարգի տեսլականը, գանք ընդհանուր խնդիրներից, նոր անցնենք առարկայական չափորոշիչների»: Ի դեպ, եվրոպացի երեխան շաբաթական 14-16 առարկա է անցնում, մեզ մոտ 20-22 առարկա:

Մանրամասները`տեսանյութում

Ռուզաննա Մուրադյանը հանդիպում-քննարկումներ է ունեցել դպրոցների տնօրենների հետ: Բազմաթիվ հարցեր ուներ նախարարին`աշակերտ-թվով ֆինանսավորման եւ այլնի մասով. առաջարկեց լսումներ կազմակերպել եւ առանձին, մասնագիտական լսարանում քննարկել դրանք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31