Մահացել է ՀՀ գրողների միության անդամ, գրողների տան գործադիր տնօրեն, շնորհալի բանաստեղծ, ՀՀ ԶՈՒ պահեստի փոխգնդապետ Ղուկաս Տիգրանի Սիրունյանը: Հոգեհանգիստը հուլիսի 3-ին ժամը 18-00 Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուլիսի 4-ին ժամը 11-ին հանգուցյալի աճյունը կդրվի գրողների տանը /Բաղրամյան 3/ , որտեղից ժամը 12-ին սգո թափորը կուղևորվի Արագածոտնի մարզի Ուջան գյուղ՝ Սիրունյանների ընտանեկան գերեզմանոցում թաղումը կատարելու համար: