Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բախտ չկա ու եթե դուք հավատում եք բախտին, ապա վիրավորում եք Աստծուն

Հուլիս 03,2017 12:30

Մեր ազգի մեջ բախտի հետ կապված շատ արտահայտություններ կան, որ սխալ կերպով ձեւավորում են մեր մտածողությունն ու շատերի կյանքը: Օրինակ, մարդիկ ասում են՝ «իմ բախտը չբերեց» կամ «բախտավոր լինեք», կամ էլ նեղության մեջ ասում են՝ «ես անբախտ եմ», փոխանակ հասկանան, թե ինչն է իրենց հասցրել այդ վիճակին: Բախտ նշանակում է կամ պատահականություն, կամ էլ մի վերին զորավոր էակի բռնի որոշումը մարդկային կյանքի վրա: Ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը որեւէ կապ չունեն Քրիստոսի հետ ու իրականությանը չեն համապատասխանում: Ու եթե դուք հավատում ու ապավինում եք բախտին, ապա դրանով խորապես վիրավորում եք ձեր երկնավոր Հորը, որ Սեր է: Ահա, թե ինչու:

Բախտ չկա: Մի հավատացեք դրան, որովհետեւ դա ձեզ կհեռացնի Քրիստոսից ու ձեր փրկությունից: Եթե բախտ ասվածը իսկապես ճիշտ լիներ, ապա էլ ինչ պատասխանատվության ու մեղքի մասին է խոսքը: Դուք կարող էիք ապրել ձեր կյանքն ինչպես ուզենաք ու մի օր, երբ կանգնեք Աստուծո առաջ, նրան կարող էիք ասել՝ «դե ես ինչ մեղք ունեմ, ինձ էլ սենց բախտ ես տվել ու ճակատագիր, ինչի՞ ես հիմա ինձ դատում, թե սխալ բաներ եմ արել….»: Այսինքն՝ բախտ ասվածը խաբկանք է, որի միջոցով մարդը փորձում է իր վրայից պատասխանատվությունը քցել ու մեղադրել Աստծուն վատ բախտի համար: Ու այսպիսով մարդը Աստծուն ՍԻՐՈ փոխարեն մի այլ կերպ է պատկերացնում, որպես անգութ ու անտարբեր բախտ բաժանող մի կառավարիչ: Կամ մտածեք այսպես. եթե բախտը ճիշտ է, էլ ինչո՞ւ է Աստված մեզ պատվիրաններ տվել: Ու մի հատ էլ ավելացրել, որ եթե այդ պատվիրանները չկատարենք, ապա մեր մեղքերի մեջ կմեռնենք: Ոչ թե բախտ կա, այլ կա ազատ կամք, Աստուծո սեր ու պատվիրան ու ձեր ընտրությունը:

Ինչո՞ւ է սատանան մարդկանց խաբում բախտով: Որովհետեւ բախտին հավատալը հեշտ է, մտածում ես, որ ամեն ինչ արդեն որոշված է, դու պատասխանատվություն չես կրում ու ապրում ես այդպես մինչեւ մեռնելդ: Իսկ Աստված այդպես չի ասում: Տերը մեզ ազատ կամք է տվել, պատվիրան ու ընտրության հնարավորություն: Մարդիկ բախտին հավատում են, որովհետեւ չգիտեն այս բաները: Որպեսզի իմանաք, սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վերցրեք ու կարդացեք Սբ. Գիրքը: Սկսեք Ավետարաններից, կամ Հին Կտակարանի իմաստության գրքերից: Սիրելի ընթերցող, սրանից հետո մարդկանց բարի բախտ ցանկանալու փոխարեն, օրհնեք իրենց, օրհնեք ձեր զավակներին, օրհնեք ձեր ծնողներին, օրհնեք ձեր ամուսիններին ու տիկնանց, օրհնեք ձեր երկիրն ու հայրենիքը, օրհնեք բոլորին աստվածաշնչյան այս գեղեցիկ խոսքերով, որ ՏեՐԸ պատգամեց իր ժողովրդին, թե այսպես օրհնեցեք իրար: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26: Լավ անգիր արեք այս օրհնությունը: Սա Աստված պատգամեց Հին Կտակարանում, ու հիշո՞ւմ եք, Տեր Հիսուսն էլ ասաց, որ ով որ իմ պատվիրանները պահի, ես ինձ կհայտնեմ նրան ու իմ խաղաղությունը կտամ նրան:

Ուրեմն, այսուհետ, բախտ ցանկանալու փոխարեն՝ այսպես ասենք, օրհնենք իրար: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26:
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/ armen.hareyan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31