Կոլիտը հաստ աղու բորբոքումն է, որի առաջացման պատճառները կարող են դառնալ աղիքային ինֆեկցիաների հարուցիչները, վարակիչ հիվանդությունները, սնուցման կոպիտ խախտումները, թունավորումները, ինչպես նաեւ պայմանական պաթոգեն եւ սապրոֆիտ ֆլորան:
Քրոնիկ կոլիտների հիմնական դրսեւորումն անկայուն կղանքն է (լուծի եւ փորկապության իրար հաջորդում), վքնածություն, գռգռոցի զգացում որովայնում, որովայնի ցավ, երբեմն բութ, նվացող, հատկապես որովայնի ստորին հատվածում: Երբեմն կարող է լինել սրտխառնոց, գղտոցներ, տհաճ համ բերանում:
Սուր ընթացքի եւ քրոնիկականի սրացման ժամանակ խորհուրդ է տրվում 1-2 օր քաղց եւ կիսաքաղց, այնուհետեւ սպիտակուցային կամ ածխաջրատային դիետա, մանրացած, շոգեխաշած լիարժեք սնունդ։ Բժշկի հսկողությամբ եւ նշանակմամբ կարող եք նաեւ հետեւել բնաբույժների առաջարկած բուժման հետեւյալ մեթոդներին:
1.Կոլիտի բուժմանը նպաստում են դդումը, մեղրը, կաղամբի հյութը, լոլիկը, դաղձը:
2. Ամեն օր առավոտյան, սոված փորին, ուտել 100 գրամ քերած թարմ վարունգ:
3.1 բաժակ եռացրած ջուրը լցնել 1 ճաշի գդալ եղեսպակի եւ երիցուկի խառնուրդի վրա, բերանը ծածկել, թողնել սառչի: Խմել մեկական ճաշի գդալ, օրական 5-7 անգամ:
4. Օրական 3-4 անգամ, սոված փորին, մի փոքրիկ գնդիկ` ոլոռի մեծությամբ, մեղրամոմ ծամել եւ կուլ տալ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
01.07.2017