Անհայտ անձիք կրակ են բացել Ֆրանսիայի Ավինիոն կոմունայի մզկիթի մոտ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ երկու մարդ՝ զինված ինքնաձիգներով և ատրճանակներով, մեքենայով մոտեցել են մզկիթին և կրակ բացել մզկիթից դուրս եկող մարդկանց վրա:
Հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 8 մարդ, այդ թվում 7 տարեկան երեխա: Հանցագործներին հաջողվել է փախուստ դիմել:
Ոստիկանությունը կատարվածը չի դիտարկում որպես ահաբեկչություն: Ենթադրվում է, որ հարձակման պատճառ կարող էր լինել երկու երիտասարդների միջև վեճը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ