Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը «Grand Chess Tour»-ում բաժանեց 5-6-րդ տեղերը

Հուլիս 02,2017 23:19

Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտվեց Grand Chess Tour –ի երկրորդ փուլը:

Աշխարհի տասը ուժեղագույն շախմատիստներ երկու մրցաշարում՝ արագ եւ կայծակնային շախմատ, որոշեցին առանձին մրցաձեւերի եւ ընդհանուր հաղթողին որոշելու համար: Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կայծակնային շախմատում բաժանեց 4-5-րդ, իսկ ընդհանուր հաշվարկում` 5-6-րդ հորիզոնականները:

Ավելի վաղ Արոնյանն արագ շախմատում բաժանել էր 5-7-րդ հորիզոնականները:

Ընդհանուր հաշվարկ (արագ եւ կայծակնային շախմատ). Մագնուս Կարլսեն` 25.5 միավոր, Ուեսլի Սո` 22.5, Մաքսիմ Վաշյե-Լագրավ` 22, Անիշ Գիրի` 20, Լեւոն Արոնյան, Վլադիմիր Կրամնիկ` 18.5-ական, Յան Նեպոմնյաշչի`18, Վիշվանաթան Անանդ` 16, Վասիլի Իվանչուկ` 15.5, Բաադուր Ջոբովա` 3.5:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքէջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31