«Հարգելի հերոսածին մայրեր եւ հյուրեր: Խորին շնորհակալություն մեզ հրավիրելու համար: Մեծ պատիվ է ներկա լինել այստեղ, Քրիստոնեության ընդունումը խորհրդանշող 1717-րդ խաչի տեղադրման արարողությանը:
Հակառակորդը վերջերս շատ է ոտնձգություններ իրականացրել, առավել եւս ապրիլյան պատերազմի ժամանակ: Փառք ու պատիվ մեր Հայոց Բանակին, մեր քաջ տղաներին, այն հերոս տղաներին, որոնք հերոսացան մեր ապագան ամուր պահելու, անվտանգությունն ապահովելու համար: Ես վիրավորվել եմ մարտական առաջադրանք կատարելիս, կորցրել երկու ոտքերս եւ աջ ձեռքս: Հիմա ձեր առջեւ պրոթեզներով եմ կանգնած եւ մասնակցում եմ այս սուրբ միջոցառմանը: Բայց հավատացեք՝ շատ ամուր եմ կանգնած եւ մեծ հավատքով: Ամուր եմ, որովհետեւ տեսնում եմ այս հերոսածին մայրերին: Նայելով նրանց աչքերին՝ ես իրավունք չունեմ թույլ կանգնել: Մեր՝ յոթ խաչքավորներիս անունից խոստանում եմ, որ գալիք սերնդին փոխանցելու ենք մեր սխրագործության օրինակները», – ասաց ՀՀ զինված ուժերի սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ