«Այսօր ինձ համար մեծ պատիվ է որպես պաշտպանության նախարարության ներկայացուցիչ մասնակիցը լինել մի գեղեցիկ արարողության, որի խաչքավորությունը հերոսություն կերտած երիտասարդ սերնդի հեղինակությամբ է իրականացվում: Այս հրաշք տղաները, մեր նորօրյա հերոսները մարմանվորում են այսօր զինված ուժերում մեր խաղաղությունը, մեր անդորրը պաշտպանող բոլոր երիտասարդներին: Եվ խաղաղությունը Խաչի հովանու ներքո մենք պետք է կարողանանք ամուր պահել, այդ խաղաղության ներքո արարել, ստեղծել, ամրանալ, զարգանալ, էլ ավելի լավ ապրել, բարձր եւ վսեմ նպատակներ կառուցել ապագայի համար եւ միշտ հավատալ, որ մեր արդար գործը, մեր արդար նպատակը միշտ հաղթող է լինելու»,- Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում կատարված խաչադրման արարողությանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Նա նաև նշեց. «Շնորհակալություն մեր հերոս տղաներին, փառք ու պատիվ եւ այդ խորհուրդը, որ նրանք այսօր վերցրեցին իրենց վրա է հերոսության կողքին, նաեւ խաչի խորհուրդը թող պահապան լինի մեր զինված ուժերին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ