Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է գնացքին

Հուլիս 02,2017 21:05

Հուլիսի 2-ին, ժամը 14:35-ին ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղու» 190-րդ կմ-ին՝ Վարդենիս-Զոդ հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է երկաթգծում. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 190-րդ կմ-ին՝ Շատվան գյուղի մոտակայքում «Volkswagen Golf» մակնիշի 18 MV 881 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է 1613 համարի բեռնատար գնացքի (մեքենավար Ա. Տ.) 3-րդ և 4-րդ վագոնների միջնամասին, ինչի հետևանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը (ԼՂՀ քաղաքացի՝ 1987 թ. ծնված Դ. Փ) ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ժամը 17։00-ին՝ դուրս բերել արգելափակումից:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Չնայած ցավալի դեպք է, բայց գոնե այս առիթով իմացանք, որ Հայաստանում գնացքների ներքին երթևեկությունն էլ կա…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31