Հուլիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի տակ՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում` 600 քմ բուսածածկույթ:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ին հարակից տարածքում` 19 հա խոտածածկույթ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի տներից մեկի շրջակայքում՝ 600 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ 1 հա, Գաղթականների 35-րդ փողոցում գտնվող թռչնաբուծարանի մոտակայքում՝ 1.5 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղուն հարակից տարածքում՝ 500 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ