Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Դորտմունդում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում պայքարն սկսեց երկու բրոնզե մեդալ նվաճելով: Պատվո պատվանդան բարձրացան 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը եւ 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը:
Մեր մյուս երկու ըմբիշները՝ Աշոտ Մխիթարյանը՝ 50 կգ քաշային կարգ եւ Արթուր Մխոյանը՝ 96 կգ, տարբեր փուլերում դուրս մնացին պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ