Սևանա լճի հանրային լողափերը պատրաստ են ընդունելու հանգստացողներին: Հուլիսի 1-ին տեղի է ունեցել Սևանի լողափնա սեզոնի բացումը:
Գեղարքունիքի մարզ է այցելել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ բնապահպանության նախարարն այցելել է հանրային լողափեր, ծանոթացել դրանց աշխատանքին: Հանգստի սեզոնի բացումն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ, որը նախաձեռնել են Սևան ազգային պարկը, Սևանի համայնքապետարանը, Սևանի դպրոցները և Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն: Բնապահպանության նախարարության և բնապահպանական հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Շուտով Ծովագյուղի հատվածում կկառուցվի հանրային նոր` ավելի մեծ լողափ:
Սեւան հեռուստաընկերություն