Դորտմունդում այսօր պայքարն են սկսել Եվրոպայի երիտասարդական առաջնության հունահռոմեական ոճի ըմբիշները:
Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած չորս ըմբիշներից երեքը երեկոյան պայքարելու են բրոնզե մեդալի համար: 50 կգ քաշային կարգում Աշոտ Մխիթարյանը կգոտեմարտի թուրք Քեմալ Մութլուի, 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը՝ ռումինացի Թեոդոր Հորատաուի, 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ բուլղարացի Կրասիմիր Պլամենով Կրամովի հետ:
Մեր միակ ըմբիշը, որն անմասն է մնացել մրցանակային տեղից, 96 կգ քաշային Արթուր Մխոյանն է:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 55, 66, 84 եւ 120 կգ քաշայինները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ