Լրահոս
Օրվա լրահոսը

Քո ժպիտը (բանաստեղծություն)

Հուլիս 01,2017 19:39

Քո ժպիտը խորունկ ծով է,

Ներսում հույզեր, անմար հույսեր,

Մարդկանց հոգում մութ ու սով է,

Գթա…, այնտեղ վառիր լույսեր:

Նրանց հոգում չկա ժպիտ,

Կործանել է ցավը դաժան,

Շուրջ բոլորը՝ մահ է ու վիշտ,

Քո ժպիտն է նրանց վահան:

Անմեղ, խոսուն քո ժպիտը,

Պար է բռնել քամու փեշին,

Պարուրել է ողջ երկինքը,

Ու վանում է նա հրեշին:

Մեզ փրկության հույսեր են պետք,

Այն մեզ կտա քո ժպիտը,

Եվ կարարի լույսի վառ հետք,

Կմեղմացնի մարդկանց վիշտը:

Քո ժպիտը վարակիչ է,

Հեշտ գերում է մարդկանց հոգին,

Իր էությամբ այն բուժիչ է,

Ամրացնում է խամրած ոգին:

Մութը՝ լույսի է վերածում,

Հույսի շյուղը արթուն պահում,

Եվ չարքերին մեզնից վանում.

Քո ժպիտը կյանք է ձոնում:

Մի կայծակ է քո ժպիտը,

Այն կոտրում է ամեն արգելք,

Բույրով լցնում ոգու դաշտը,

Մարդկանց տալիս ուժ ու վայելք:

Մեղմ նազանք է քո ժպիտը,

Կյանք է տալիս անշունչ ոգուն,

Հաղթանակում՝ պարտված մարտը,

Հույսի ծիլեր է ճառագում:

Դու միշտ ժպտա, շրջիր անվերջ,

Եվ վարակիր կյանքը քեզնով,

Մարդկանց հոգին լցրու լույսով,

Որ բոլորն էլ ժպտան հավերժ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31