ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներին՝ ստեղծման 20-ամյակի կապակցությամբ՝ արձանագրելով, որ չնայած քննչական կոմիտեի գործունեության կարճ ժամանակահատվածին՝ արդեն իսկ ձևավորվել են համագործակցության արդյունավետ հիմքեր։
Անցած երեք տարիների ընթացքում Քննչական կոմիտեիի և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների միջև սերտ համագործակցության արդյունքում սեղմ ժամկետներում են կատարվում քրեական գործերի քննության ընթացքում նշանակվող ստուգումները, պարզաբանվում հարցումները։
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանին պարգևատրել է «Համագործակցության համար» մեդալով, իսկ ԱԳԿՊԿ աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին՝ շնորհակալագրով։
ՀՀ քննչական կոմիտե