ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ` խոսելով Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ 25-ամյա դիվանագիտական հարաբերություններից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հետաքրքիր դրվագ հիշեց այն տարիներից, երբ ինքը պետքարտուղարության պաշտոնյա էր, ու ԱՄՆ-ը ընդունել էր Հայաստանի անկախությունը:
Դեսպանը պատմում է, որ միջոցառման ժամանակ թյուրիմացաբար իբրեւ Հայաստանի դրոշ ներկայացվել էր կարմիր, կապույտ, դեղին գույներով մի դրոշ, ինչի համար ինքը նկատողություն էր ստացել իր վերադասից:
Պարոն Միլսը հիշում է, որ Հայաստանի Եռագույն դրոշ գտնելու գործում իրեն աջակցել էր տեղի հայկական եկեղեցին: Հենց եկեղեցուց է կարողացել ձեռք բերել կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով ՀՀ դրոշը:
Լուսանկարը` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
Հարգարժան դեսպանը իրավունք ունի սխալվելու, քանի որ եռագույն դրոշի պաշտոնապես ընդունված նարնջագույնը գրեթե համատարած կերպով աղավաղվել եւ վերածվել է ինչ որ դեղնագույնի, իսկ անվանումը՝ ծիրանագույնի: Գուցե դեսպանը հենց դրան էլ ակնարկում է: