Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրը չէ Մանախից վրեժխնդիր լինելը». «Ելք» դաշինքի պատգամավոր

Հուլիս 01,2017 16:17

«Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով կալանավորված «Մանախի»՝ Արթուր Այվազյանի պաշտպան՝ փաստաբան Հայկ Ալումյանի տեղեկացմամբ, օրեր առաջ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Արթուր Այվազյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի վստահված անձ Հայկ Սարգսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց՝ Այվազյանի ազատ արձակման մասին տեղեկություններ չունի. «Մեզ տեղյակ չեն պահել այդ որոշման մասին, բայց իմ վստահորդի հետ նախապես քննարկել էինք այդ խնդիրները, մենք որեւէ շահագրգռվածություն չունենք, որ տվյալ անձը մնա կալանքի տակ, բայց, այնուամենայնիվ, վերստին կքննարկենք այդ հարցը»:

Հիշեցնենք, որ այս գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել:

«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ Հայաստանում չափից ավելի շատ է կիրառվում կալանքը՝ որպես խափանման միջոց ու կալանքին փոխարինող այլընտրանքային միջոց գրավը ոչ այդքան հաճախ. «Անկախ նրանից թե «Ելքը» ինչ հարաբերությունների մեջ է Մանախի հետ եւ ինչ կոնֆլիկտ է  տեղի ունեցել, մեր տեսակետը դրանից չի փոխվում: Եթե նախաքննության մարմինը օբյեկտիվորեն գտել է, որ կարող է խափանման միջոցը  փոխվել այլընտրանքային միջոց  գրավով, ապա դա խոչընդոտ չեմ դիտում, մեր խնդիրը չէ Մանախից վրեժխնդիր լինելը կամ նրան կալանքով պատժելը, կալանքը պատժի տեսակ չէ, այն ընդամենը  խափանման միջոց է , որ անձը չխոչընդոտի նախաքննությանը, եթե նախաքննությանը խոչընդոտելու սպառնալիքները վերացել են, ապա այս սկզբունքը պետք է գործի բոլորի համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31