Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախա-ադրբեջանական շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է». Էդուարդ Շարմազանով

Հուլիս 01,2017 12:37

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Սլովակիա կատարած այցի շրջանակում հունիսի 30-ին հանդիպումներ է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի եւ Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ:

Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ Հայաստանը շահագրգիռ է Սլովակիայի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Պարոն Շարմազանովն այս համատեքստում համոզմունք է հայտնել, որ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի եւ քաղաքակրթության մի մասնիկն է եւ շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ուղղված բարեփոխումները:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին եւ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքների մասին, որի պատճառով զոհեր են լինում: «Արցախա-ադրբեջանական շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: Նա հավելել է, որ Թուրքիան իր հերթին սրում է տարածաշրջանային լարվածությունը` փակ պահելով Հայաստանի հետ սահմանը եւ սատարելով Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:

Կողմերը կարեւորել են աշխարհում ահագնացող ահաբեկչությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը: «Մենք պետք է միավորվենք ահաբեկչության, այլատյացության եւ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեմ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Այցի շրջանակում Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31